Հայաստանի բանկերի միությունը շարունակում է իր մարզային համաժողովների շարքը. այս անգամ հանդիպման վայրը Գյումրին էր։
«Հայաստանի տնտեսությունը՝ Երևանից դուրս» խորագրով համաժողովի նպատակն է մեկ հարթակում համախմբել բանկային համակարգի, պետական և գործարար համայնքի ներկայացուցիչներին, ներկայացնել Երևանից դուրս բիզնեսի ֆինանսավորման հնարավորություններն ու առկա ֆինանսական գործիքակազմը, ինչպես նաև քննարկել մարզերում տնտեսական ակտիվության, ներդրումների և ֆինանսական հասանելիության ընդլայնման հնարավորությունները։ Ավանդույթի համաձայն` օրը սկսվում է էքսպո ցուցահանդեսով, որին հաջորդում է պանելային քննարկումների շարքը։ Դահլիճում` Շիրակի գործարար համայնքն է, բեմում` բանկերի, պետական օղակների, բիզնեսի ներկայացուցիչները:
Մանրամասը՝ տեսանյութում