Իրանը կանչել է Ադրբեջանի դեսպանին․ Թեհրանը խոստացել է պատասխան քայլեր ձեռնարկել Բաքվի որոշումից հետո

Իրանը Թեհրանում Ադրբեջանի դեսպանին կանչել է Արտաքին գործերի նախարարություն՝ կապված Բաքվի կողմից Իրանի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու հետ:

Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիին:

«Ադրբեջանի քայլը ոչ բարեկամական է. Թեհրանը համապատասխան քայլեր կձեռնարկի՝ ի պատասխան Բաքվի որոշման»,-ասել է նա:

Նոյեմբերի 3-ին Ադրբեջանն Իրանի 14 քաղաքացիների անցանկալի անձ էր հայտարարել և արգելել նրանց մուտքը երկիր: Նրանց թվում են Մեջլիսի պատգամավորներ, լրատվական ոլորտի ներկայացուցիչներ և կրոնական գործիչներ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *