Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված

Նոյեմբերի 6-ին Երևանում հերթական սրբապղծության դեպքն է տեղի ունեցել։ Հայտնում է shamshyan.com-ը:

Այդ օրը Երևանի բնակիչ 53-ամյա տղամարդը հերթական անգամ այցելել է Վարդաշեն 9-րդ փողոցին կից գտնվող իր հարազատների գերեզման, որպեսզի շարունակի գերեզմանի բարեկարգման աշխատանքները, սակայն անակնկալի է եկել։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղամարդն այցելելով իր տատիկի, պապիկի և հոր գերեզման, այն հայտնաբերել է թալանված։

Տականքը կամ տականքները պոկելու միջոցով գողացել են գերեզմանատան բազալտե սալիկները՝ պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *