Երաժշտական դպրոցի տնօրենի սկանդալային տեսանյութը՝ Ավինյանի ուշադրության կենտրոնում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանի մասնակցությամբ տարածված տեսանյութին, որում երևում է, թե ինչպես է նա կաթուցիչով անհայտ նյութ ծխում։

Ավինյանի խոսքով՝ նոյեմբերի 10-ին վարչական շրջանի ղեկավարը հանդիպելու է դպրոցի աշակերտների ծնողների հետ։ Տնօրենի հետագա պաշտոնավարման հարցում հաշվի են առնելու ինչպես նրա մասնագիտական որակները, այնպես էլ հրապարակված տեսանյութը։

Իրինա Մկրտչյանը հայտարարել է, որ տեսանյութը նկարահանվել է 8-9 տարի առաջ, իսկ նախկին ամուսինն այն հրապարակել է՝ իրեն շանտաժի ենթարկելու նպատակով։

Քաղաքապետի մամուլի քարտուղարն էլ նշել է, որ տնօրենի պաշտոնավարման ընթացքում դպրոցի սաների թիվը 185-ից հասել է ավելի քան 960-ի։

ՄԻՊ-ը պահանջել է պարզել միջադեպի բոլոր հանգամանքները՝ միաժամանակ ընդգծելով տնօրենի անձնական կյանքի և երեխաների անվտանգության իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *