«Ուժեղ Հայաստանի» թիմը թույլ չի տալու, որ շարունակվի իշխանության այս գործելաոճը․ Լենա Մաթևոսյան

Դիտել Reel-ը

Մի քանի օր առաջ Ալիևը Ստեփանակերտում հիվանդանոց էր բացում։ Գիտե՞ք՝ ինչ հիվանդանոց։ Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցը, որտեղ հարյուրավոր կյանքեր են փրկվել, որտեղ պատերազմի ժամանակ կենսական օգնություն է հասցվել ժողովրդին, գրում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը։

«Իսկ ո՞ւր է հիմա Սամվել Կարապետյանը։ Կալանավորված է։ Գիտե՞ք՝ ինչու։ Որովհետև թույլ չի տալու, որ Ալիևյան սահմանադրությունն ընդունվի Հայաստանում։

«Ուժեղ Հայաստանի» թիմը թույլ չի տալու, որ շարունակվի այս գործելաոճը, ու առաջին քայլը լինելու է ալիևյան սահմանադրության կասեցումը՝ Հայաստանում»,– նշել է պատգամավորը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *