Մի շարք ՀՀ դեսպաններ հետ են կանչվել Փաշինյանի առաջարկությամբ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, հրամանագրեր է ստորագրել մի շարք երկրներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպաններին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունում առաքելության ղեկավարին պաշտոններից հետ կանչելու մասին։

Պաշտոններից հետ են կանչվել՝

  • Անահիտ Հարությունյանը՝ Կանադայում, Կուբայի Հանրապետությունում, Դոմինիկյան Հանրապետությունում և Ջամայկայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
  • Հովհաննես Վիրաբյանը՝ Արգենտինայի Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում և Պերուի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
  • Տիգրան Մկրտչյանը՝ Հունաստանի Հանրապետությունում և Ալբանիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
  • Ծովինար Համբարձումյանը՝ Բուլղարիայի Հանրապետությունում և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
  • Արման Հակոբյանը՝ Իսրայելի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
  • Վիկտոր Բիյագովը՝ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնից։
  • Արման Իսրայելյանը՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի առաքելության ղեկավարի պաշտոնից։

Հրամանագրերն ընդունվել են Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի հիման վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *