2013 թվականին հայ ազգի մեծ բարերար Սամվել Կարապետյանը Ստեփանակերտում վերաբացում է տարածաշրջանի ամենամեծ հիվանդանոցը՝ իր հագեցվածությամբ և ֆունկցիոնալությամբ։ Եվ շուրջ 13 տարի անց՝ այս օրերին, օկուպացված Ստեփանակերտում Իլհամ Ալիևը, չակերտավոր ասած, վերաբացում է այդ նույն հիվանդանոցը։ Այս մասին նշել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը։
«Այս իշխանությունները, բացի մի շարք այլ հստակ երևացող, առերևույթ հակահայկական գործընթացներից, նաև այստեղ են չեմպիոն։ Այն օբյեկտները, այն արժեքները, այն կարևոր ներդրումները, որոնք արժեք են ստեղծել հայ հասարակության համար, այս իշխանությունների թեթև ձեռքով հանձնվում են թշնամուն։
Մենք բոլորս մտածելու բան ունենք, իմ շատ սիրելի՛ հայրենակից։ Լավ եղեք, Աստված պահապան»,– հավելել է պատգամավորը։