Իրանի գերագույն առաջնորդը կոչ է արել աջակցել երեխաներ ունենալ ցանկացող ընտանիքներին


Հարեվաններ


Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ անհրաժեշտ է փոխհատուցել բնակչության քաղաքականության նախկին սխալների հետևանքով առաջացած բացթողումները և հետևողականորեն իրականացնել երիտասարդ բնակչության աճին ու ընտանիքի ամրապնդմանն ուղղված քաղաքականությունը։

Խամենեիի խոսքով՝ բնակչության աճը Իրանի հզորացման և առաջընթացի ռազմավարական ու վճռորոշ գործոններից է։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է հեշտացնել երիտասարդ տարիքում ամուսնությունը, աջակցել երեխաներ ունենալ ցանկացող ընտանիքներին, ապահովել անհատական առողջությունը և տարածել ընտանիքակենտրոն մշակույթը։

Նա նաև նշել է, որ բնակչության աճի համար կարևոր է ոչ միայն ընտանիքների ամրապնդումը, այլև համապատասխան ենթակառուցվածքների զարգացումն ու անհատական կարիքների ապահովումը։

«Խորապես հույս ունեմ, որ բնակչության նախկին քաղաքականության որոշ հետևանքների վերացման և երիտասարդ բնակչության աճի ու ընտանիքի առաջնահերթությանն ուղղված ճիշտ ռազմավարության հետևողական իրականացման շնորհիվ մեր սիրելի հայրենիքը հաջողությամբ կհաղթահարի այն վճռորոշ փուլը, որում այժմ գտնվում է»,- ասվում է ուղերձում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *