«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան

«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան

Արձակագիր Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԴԱՏԱՐԿ ԹԻԿՈՒՆՔՈՎ
     Արվեստում, գիտությունում և գեղարվեստում անհատականությունները կայանում են ոչ միայն իրենց տաղանդով և ստեղծագործելու ունակությամբ։ Միշտ էլ նրանց թիկունք է կանգնել պետությունը։ Եվ եթե արվեստի գործչի հիսուն տոկոսը իր անձնական կարողություններն են, ապա մյուս հիսունը լրացրել է պետությունը։ Այդպես են կայացել Հրանտ Մաթևոսյանը, Համո Սահյանը, Մինաս Ավետիսյանը, Վիկտոր Համբարձումյանը, Մարտիրոս Սարյանը, Արամ Խաչատրյանը, Գոհար Գասպարյանը, Հենրիկ Մալյանը, Մհեր Մկրտչյանը և մյուս արժանավոր շատ շատերը…
     Հենրիկ Հովհաննեսյանը, եթե ինքը չի մոռացել, ասել է. «Ես գիտեմ մի կուսակցություն, դա մի մարդու կուսակցությունն է»։
     Այդպես է կարևորվել իսկական մտավորականի տեղն ու դերը։
     Մտավորականությունը դաս չէ, Մտավորականը անհատականություն է` իր տաղանդով, կարևորությամբ և պետական հոգածությամբ։
     Անհատականությունների շուրջ է համախմբվում ժողովուրդը, ձևավորվում ազգը… Եվ մտավորական անհատականությունները նույնպես պետություն են։
     Այդպես անցյալում էր։
     Հիմա մեր թիկունքը դատարկ է»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *