Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվել


Քաղաքականություն


ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական անդամ Թոմաս Մասսին առաջարկ է ներկայացրել՝ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին պաշտոնից հեռացնելու գործընթաց սկսելու վերաբերյալ։ Քվեարկությունը կարող է անցկացվել արդեն այս շաբաթ։

Մասսիի նախաձեռնությունը հիմնականում վերաբերում է Իրանի դեմ ռազմական գործողություններին, սակայն անդրադառնում է նաև Հեգսեթի դերակատարությանը Եմենում և Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական գործողություններում։

«Իմ որոշ գործընկերներ պնդում են, որ նախարար Հեգսեթն արդյունավետ է եղել, և իրենք աջակցում են այս պատերազմին, ուստի մտադիր են դեմ քվեարկել պաշտոնանկությանը։ Սակայն խնդիրը դա չէ։ Հարցն այն է, թե արդյոք նա կատարել է այնպիսի գործողություններ, որոնք հիմք են տալիս նրան պաշտոնից հեռացնելու համար։ Եվ պատասխանը՝ այո, ութ անգամ», – գրել է Մասսին X սոցիալական ցանցում։

Հեգսեթն իր հերթին նախկինում պաշտպանել է Թրամփի վարչակազմի ռազմական գործողությունները Իրանում, Վենեսուելայում և Եմենում։ Նրա խոսքով՝ այդ գործողությունները կասկածի տակ դնողները դրանով իսկ կասկածի տակ են դնում ամերիկացի զինվորականներին և նրանց պատմական ձեռքբերումները։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *