Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)


Հայաստան


31-ամյա տղամարդը մուտք է գործելԱրմավիրի մարզի Փարաքար համայնքի Սուրբ Հարություն եկեղեցու տարածք, դրսևորել հակաիրավական վարքագիծ, կոտրել եկեղեցու գույքը՝ պատճառելով գույքային վնաս։

Նա խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին։

Աժ պատգամավոր Լյուդվիգ Գյուլնազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչ է կատարվել եկեղեցում:


Քաղաքացին դրսևորել է ոչ ադեկվատ վարքագիծ, սպառնացել մոմավաճառին, կոտրել է ծաղկամաններն ու աղբամանները, շպրտել մոմ վառելու սեղանները, ջարդել ցուցանակներն ու գույքը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *