ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը հաղթել է նոյեմբերի 8-ին Հունաստանի Կրետե կղզում անցկացված «WCF Crete Rapid Challenge 2026» արագ շախմատի մրցաշարում, տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Մրցաշարն անցկացվել է Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության շրջանակում։