2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել ծառայակցին անզգուշությամբ ինքնասպանnւթյան հասցնելու հոդվածով. ՔԿ

Զինծառայող Տ.Ս․-ի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. 2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտնել են Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով:

Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *