«Արևմուտքը պատերազմում է Ռուսաստանի դեմ՝ աշխարհաքաղաքական մրցակցին ճնշելու նպատակով»․ Լավրով

«Արևմուտքը պատերազմում է Ռուսաստանի դեմ՝ աշխարհաքաղաքական մրցակցին ճնշելու նպատակով»․ Լավրով

Արևմուտքը պատերազմում է Ռուսաստանի դեմ՝ աշխարհաքաղաքական մրցակցին ճնշելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Տնտեսությունն ավելի ու ավելի հաճախ է վերածվում առճակատման հարթակի, երբ «թեժ» պատերազմներին հաջորդում են առևտրային պատերազմները՝ աշխարհաքաղաքական մրցակիցներին ճնշելու նպատակով։ Հենց դրանում է Ռուսաստանի դեմ Կիևի իշխանությունների միջոցով Արևմուտքի կազմակերպած պատերազմի պատճառը»,- Լավրովի խոսքերը մեջբերված են «Коммерсантъ»-ում հրապարակված նրա հոդվածում։

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ լավագույն դեպքում համաշխարհային տնտեսությունն ու միջազգային անվտանգությունը պետք է փոխլրացնեն միմյանց և համատեղ հիմք ստեղծեն խաղաղ գոյակցության ու ընդհանուր բարեկեցության համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *