Հայաստանը, չնայած ՀԱՊԿ-ում իր մասնակցության փաստացի սառեցմանը, ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրել. ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Ո՛չ։ Անձամբ վարչապետն է ինձ ասել, ինչպես նաև Հայաստանի ղեկավարության բազմաթիվ այլ ներկայացուցիչներ, որ իրենք շարունակում են մնալ ԱՊՀ կազմում։ Մենք ոչ մի հայտարարություն չենք լսել այն մասին, որ Հայաստանը պատրաստվում է դուրս գալ կազմակերպությունից»,- ասել է Լեբեդևը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երևանը հայտարարել է ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին։