Երևանի Կոմիտասի շուկայի դիմացի 14 կրպակ է ապամոնտաժվում

Երևանի Կոմիտասի շուկայի դիմացի 14 կրպակ է ապամոնտաժվում։

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանի խոսքով՝ կրպակները տարիներ առաջ կառուցվել են առանց սեփականության վկայականների, իսկ ապամոնտաժումն իրականացվում է մայթերի հիմնանորոգման և կանաչապատման ծրագրի շրջանակում։

Նրա խոսքով՝ կրպակների վարձակալության ժամկետը լրացել է, և դրանք սեփականություն չեն հանդիսանում։ Վարոսյանը նշել է, որ կրպակատերերի հետ ամիսներ առաջ հանդիպումներ են եղել, և նրանք նախապես տեղեկացված են եղել ապամոնտաժման մասին։

Միևնույն ժամանակ, կրպակատերերին այլ տարածք տրամադրելու հարցով բանակցություններ չեն իրականացվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *