Ադրբեջանն ու Տաջիկստանը քննարկել են ռազմական համագործակցությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը հանդիպել է Բաքու ժամանած՝ Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Շարաֆ Էգամզոդի գլխավորած պատվիրակության հետ։

Ինչպես հայտնում է Report-ը, կողմերը քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, ռազմական կրթության ոլորտում փոխգործակցությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

«Քերիմ Վելիևը գոհունակություն է հայտնել երկրների միջև ռազմական համագործակցության մակարդակից։ Շարաֆ Էգամզոդն իր հերթին ընդգծել է նման հանդիպումների և փորձի փոխանակման կարևորությունը՝ բանակների միջև կապերի հետագա զարգացման համար»,– նշված է հոդվածում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *