Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. Ուրալօղլու


Հարեվաններ


Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է Հայաստանի հետ սահմանին երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքների ավարտի մասին։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ նախապատրաստություն է իրականացվել ինչպես երկաթուղային անցակետի, այնպես էլ Ալիջանի ավտոմոբիլային սահմանային անցակետի բացման համար։

Ուրալօղլուն նշել է, որ պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում դրանց բացումը երկար չի տևի։ Նախարարը հույս է հայտնել, որ սահմանային անցակետերը կբացվեն առաջիկայում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *