Բուլղարիայում՝ 86 մեքենայի մասնակցությամբ շղթայական վթարներ․ կա 11 զոհ և շուրջ 50 վիրավոր

Բուլղարիայի Յամբոլ քաղաքի մոտ՝ Զիմնիցա հանգույցի հարևանությամբ, «Թրակիա» ավտոմայրուղում երկու խոշոր շղթայական վթար է տեղի ունեցել։ Բախվել է 86 տրանսպորտային միջոց՝ 63-ը Բուրգասի, 23-ը՝ Սոֆիայի ուղղությամբ ընթացող ճանապարհահատվածներում։

Երկրի առողջապահության նախարար Կատյա Իվկովայի խոսքով՝ 10 մարդ մահացել է դեպքի վայրում, ևս մեկը՝ հիվանդանոցում։ Մոտ 50 մարդ վիրավորվել է։ Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ըստ նախնական տվյալների՝ վթարների հիմնական պատճառը հանկարծակի առաջացած խիտ մառախուղն է եղել։ Ողբերգությանը կարող էին նպաստել նաև թաց ճանապարհն ու եղանակային պայմաններին չհամապատասխանող արագությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *