
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Դեբեդ գետի կամուրջը, որ տանում է դեպի Այրումի կայարան, անմխիթար վիճակում է:
Ճանապարհաշինությունից ամեն առիթով խոսել սիրող իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում կամուրջը վերականգնելու ուղղությամբ:
Կամուրջն ամեն օր հատում են մարդատար մեքենաներ:
Այս ընթացքում կարող է վտանգվել մեր հայրենակիցների կյանքը»: