Ուկրաինայի
նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր
Պուտինի հետ աշխարհի ցանկացած կետում՝ բացի Մոսկվայից, հայտարարել է ՄԱԿ-ում
Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը։
«Ուկրաինայի
նախագահը պատրաստ է հանդիպել Պուտինի հետ (…) աշխարհի ցանկացած անկյունում,
անհրաժեշտության դեպքում՝ նույնիսկ Անտարկտիդայում, որտեղ հարմար է, միայն ոչ Մոսկվայում»,-
նոյեմբերի 9-ին Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից առաջ ՄԱԿ-ի Անվտանգության
խորհրդի նիստում հայտարարել է դիվանագետը։