Թեհրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկությունները

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ռեզային հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները շարունակելու և Կատարում հանդիպում անցկացնելու վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները բացարձակապես կեղծ են։

«Մենք ամերիկյան կողմին խնդրել ենք հստակ և կոնկրետ պատասխան տրամադրել մեր պայմանների վերաբերյալ, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել։

Այն տեղեկությունները, թե նախատեսվում է իմ և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումը, նույնպես բացարձակապես կեղծ են և անհիմն», – հայտարարել է Ռեզային։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *