Պետությունը ձախողել է սեփական քաղաքացիների կյանքի իրավունքի երաշխավորումը․ Լիլիթ Գալստյան

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանն ընդգծում է՝ ընդդիմադիրների նկատմամբ որդեգրված քաղաքականությունը քաղաքական հալածանքի, նվաստացման և բռնաճնշումներով նրան չեզոքացնելու քաղաքականություն է։

Նա, մասնավորապես, գրել է․

«Երեք օր առաջ, Նուբարաշեն ՔՀԿ հերթական այցից հետո եմ սա գրել։

«Այս հաստատության պահպանման և առհասարակ նյութետեխնիկական պայմաններն այնքան սարսափելի են, որ անկարելի է դրանց մասին խոսել՝ առանց հոգեկան անդորրդ կորցնելու։

Նուբարաշենին անդրադարձել են ԵԽ խոշտանգումների կանխարգելման (CPT 2023) և ՄԱԿ-ի կոմիտեները/2024/ և կացությունը գնահատել ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ՆՎԱՍՏԱՑՈՒՑԻՉ։

Պայմաններն անթույլատրելի են և անարժանապատիվ ոչ միայն ազատազրկված անձանց համար, նաև այնտեղ քրեակատարողական ծառայություն իրականացնող ողջ անձնակազմի համար։

Տարիներ շարունակ արձանագրում են այս անմարդկային պատկերն ու այդպես թողնում։

Ողջ մեղքն ու պատասխանատվությունը իշխանությանն է։ Կուտակված խնդիրները համակարգային և հատկապես՝ արժեհամակարգային են։

Պետությունը ձախողել է սեփական քաղաքացիների կյանքի իրավունքի երաշխավորումը, իսկ ընդդիմադիրների նկատմամբ որդեգրված քաղաքականությունը քաղաքական հալածանքի, նվաստացման և բռնաճնշումներով նրան չեզոքացնելու քաղաքականություն է»։

Հ․Գ Սա Նուբարաշենն է․ այս պատերի ետևում ՀՀ քաղաքացիներ են կարճացնում և կորցնում իրենց կյանքը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *