Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը դեմ է արտահայտվել նրան, որ Ուկրաինայի հետագա ֆինանսավորման շուրջ համաձայնությունը դառնա Եվրամիության հաջորդ յոթնամյա բյուջեի հաստատման նախապայման։ Դրա մասին Չեխիայի կառավարության ղեկավարը գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային ուղղված նամակում։
Միաժամանակ նա հայտարարել է, որ Եվրոպան պետք է մասնակցի պատերազմի ավարտի շուրջ բանակցություններին, իսկ Կիևին աջակցությունը պետք է լինի կայուն խաղաղության հասնելու ռազմավարության մի մասը։
«Եվրոպան չպետք է լինի միայն պատերազմի հետևանքների համար վճարողը։ Այն պետք է մասնակցի պատերազմի ավարտի շուրջ բանակցություններին»,- ընդգծել է Բաբիշը։
Ըստ նրա՝ Ուկրաինային անհրաժեշտ է արդյունավետ և երկարաժամկետ աջակցություն։ Սակայն այն պետք է լինի վստահելի ռազմավարության մի մասը՝ ուղղված արդար և տևական խաղաղության հասնելուն, որը կհարգի Ուկրաինայի ինքնիշխանությունը և կապահովի Եվրոպայի անվտանգությունը։
Միևնույն ժամանակ Բաբիշը մերժել է ԵՄ հաջորդ երկարաժամկետ բյուջեի ընդունումն Ուկրաինայի հետագա ֆինանսավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման հետ կապելու գաղափարը։