«Ուկրաինան առաջարկել է հրադադար հայտարարել Սև ծովում և էներգետիկ ոլորտում և սպասում է Ռուսաստանի պատասխանին»։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։
Նախարարի խոսքով՝ Կիևն իր առաջարկը Մոսկվային է փոխանցել Թուրքիայի, Եգիպտոսի և Հնդկաստանի միջոցով։ Չնայած ուկրաինական կողմը սպասում է Ռուսաստանի պատասխանին՝ Սիբիգան նշել է, որ բանակցություններում առաջընթացի հասնելու հարցում լավատեսություն չունի։
Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Այդ կապակցությամբ Կիևը դիմել է ԱՄՆ-ին՝ խնդրելով արագացնել հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռների մատակարարումները։