«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան

«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան

«Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանը գրել է. «ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ ՉԵՆ ԿՐՃԱՏՎԻ։ Այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։
     Այս պատմությունը հերթական անգամ ցույց է տալիս մի կարևոր բան․ եթե քաղաքացին համաձայն չէ իշխանության ներկայացրած նախագծի հետ, եթե կա դժգոհություն, անհամաձայնություն և դրա մասին բարձրաձայնելու ու պայքարելու պատրաստակամություն, ապա հնարավոր է հասնել արդյունքի։
     Քաղաքացու լռությունը համաձայնություն չէ, իսկ հանրային պայքարը կարող է փոխել որոշումները։
     Ուրեմն հերթական անգամ պետք է ասեմ՝ ՄԻ՛ ԼՌԵՔ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *