Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները


Քաղաքականություն


Իսրայելի վարչապետի թեկնածու Գադի Այզենկոտի «Յաշար» կուսակցությունը երեքշաբթի օրը Քնեսեթի նոր կազմին է ներկայացրել 2023 թվականի հոկտեմբերյան իրադարձությունների հետաքննության պետական հանձնաժողով ստեղծելու մասին օրինագիծ, հայտնել է Ynet պորտալը։

Կուսակցությունից հայտնել են, որ իրենց խորհրդարանական խմբակցությունը ներկայացրել է նաեւ մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում՝ վարչապետի պաշտոնում պաշտոնավարման ժամկետը սահմանափակելու եւ դատական բարեփոխումների շրջանակում ընդունված օրենքները չեղարկելու առաջարկներ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *