
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ակցիա են իրականացնում ԵՄ երևանյան գրասենյակի դիմաց` «Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար» պահանջով։
Հիշեցենք, որ երեկ կալանավայրում ինֆարկտից մահացել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանի «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը: Նա ընտրություններից մի քանի օր առաջ կալանավորվել էր՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով: