ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազա

ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազան։ Վերջիններից երկուսը KC-135 Stratotanker օդային լիցքավորող ինքնաթիռներ են, որոնք երեքշաբթի հեռացել են Սաֆոլկ կոմսությունից։

Տեղաշարժերը տեղի են ունենում Մեծ Բրիտանիայի RAF Fairford ավիաբազայից ամերիկյան ռմբակոծիչների դուրսբերումից շաբաթներ անց։ 
The Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ ինքնաթիռների տեղափոխությունը կարող է կապված լինել Իրանից բխող նոր սպառնալիքի հետ։

Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ երկրի ավիաբազաներն անվտանգ են, և դրանց պաշտպանությունը կառավարության առաջնահերթությունն է։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռների տեղաշարժերի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը նշել է, որ չի մեկնաբանում այլ երկրների ռազմական գործունեությունը՝ ընդգծելով, որ օդանավերի տեղաշարժերը պայմանավորված են գործառնական անհրաժեշտությամբ։

Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լիբերալ դեմոկրատների ներկայացուցիչ Ջեյմս Մաքքլիրին, սակայն, մտահոգություն է հայտնել երկրի ավիաբազաների անվտանգության վերաբերյալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *