«Պուտինն ապրում է այլ իրականության մեջ». Զելենսկի (տեսանյութ)

«Պուտինն ապրում է այլ իրականության մեջ». Զելենսկի

Ռուսաստանի պատվիրակությունն Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ հայտարարել է ռազմաճակատում ունեցած հաջողությունների մասին, որոնք որևէ կապ չունեն իրականության հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ռուսները կարծում են, և նրանք այդ մասին խոսել են, թե օկուպացրել են Դոնբասի այն տարածքի կեսը, որը մենք ենք վերահսկում։ Կեսը, ոչ թե մեկ գյուղ։ Նրանց կողմից այդ քննարկմանը մասնակցում էին զինվորականներ և հետախուզության ներկայացուցիչներ, և նրանք այդ մասին միանգամայն լուրջ էին խոսում»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ ուկրաինական պատվիրակությունը զարմացել է, թե ինչպես կարելի է նման տեղեկություններ ներկայացնել, երբ դրանք ստուգելու բազմաթիվ եղանակներ կան։

«Պուտինն ապրում է տեղեկատվական այլ միջավայրում, այլ իրականության մեջ»,- նշել է Զելենսկին։

Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ չէ այնպիսի համաձայնության, որի պայմաններից մեկը Դոնբասից դուրս գալն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *