Սա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձ


Աշխարհ


Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը կոշտ քննադատության է ենթարկել հանրապետական կոնգրեսական Թոմաս Մասիին, որը պաշտպանության նախարարի նկատմամբ իմպիչմենթի գործընթաց է նախաձեռնել։ Հեգսեթի խոսքով՝ Մասիի նախաձեռնությունը որևէ կապ չունի պատասխանատվության ենթարկելու հետ, իսկ դրա հիմքում ընկած են անձնական ամբիցիաներն ու վիրավորանքը։

«Սա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձ»,- հայտարարել է Պենտագոնի ղեկավարը՝ հավելելով, որ մինչ այժմ պաշտպանության ոչ մի նախարար իմպիչմենթի չի ենթարկվել «օրինական ռազմական գործողություններ իրականացնելու համար»։

«Սա հայրենասիրություն չէ։ Սա դիվերսիա է»,- ասել է Հեգսեթը՝ նշելով, որ իմպիչմենթի գործընթացը ԱՄՆ-ի հակառակորդներին քարոզչական հաղթանակ է պարգևում։

Ասուլիսի ընթացքում պաշտպանության նախարարը անդրադարձել է նաև Թրամփի վարչակազմի համար առանցքային թեմաներին։ Նա կրկին պնդել է, որ Իրանում ռազմական գործողություններն իրավական հիմք ունեն։ Մասնավորապես, խոսելով Իրանի դեմ պատերազմի մասին՝ Հեգսեթը զարգացրել է Դոնալդ Թրամփի այն տեսակետը, թե Իրանում պատերազմը, ինչպես նաև Վենեսուելայում Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից հեռացնելու նպատակով իրականացված ռազմական գործողությունը, լիակատար հաջողությամբ են ավարտվել։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *