ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Արսեն Գևորգյանի մահվան դեպքի հետ կապված բոլոր մտահոգիչ հարցերը։ Այս մասին ԵՄ գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը։
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացրել են իրենց մտահոգությունները, ինչպես նաև ԵՄ դեսպանին փոխանցել համապատասխան նամակը։
Հարությունյանի փոխանցմամբ՝ դեսպանը գրառումներ է կատարել բարձրացված հարցերի վերաբերյալ և խոստացել լուրջ արձագանքել ստեղծված իրավիճակին։
Պատգամավորը նշել է, որ ԵՄ ներկայացուցիչները մոնիթորինգ կիրականացնեն բարձրացված հարցերի շուրջ, կուսումնասիրեն դրանք և հնարավորինս արագ հանդես կգան հրապարակային արձագանքով։