Ստեփանավանում և Եղեգնաձորում ընտրվել են համայնքների ղեկավարներ (տեսանյութ)

Ստեփանավանում և Եղեգնաձորում ընտրվել են համայնքների ղեկավարներ

Այսօր Ստեփանավանում և Եղեգնաձորում նորընտիր ավագանիների առաջին նիստերի օրակարգում համայնքների ղեկավարների ընտրության հարցն էր։

Ստեփանավանում նիստին ներկա 14 անդամների միաձայն քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը:

Իսկ Եղեգնաձորում ավագանին 14 կողմ ձայներով համայնքապետ է ընտրել «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Դավիթ Հարությունյանին։ ՔՊ-ի թեկնածու Հուսիկ Սահակյանն ստացել է 13 ձայն։ Նշենք, որ ՔՊ-ն քվեարկության կեսից բոյկոտել և հեռացել է նիստերի դահլիճից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *