Շաքի ներխուժած ու հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին ԱԱԾ պադվալում պահվում է աննախադեպ լավ պայմաններում․ Աննա Գրիգորյան

Դիտել YouTube-ում

Ադրբեջանցի զինվորը, որը ներխուժել էր Շաքի և կրակել հայ կնոջ ուղղությամբ, պահվում է «ԱԱԾ պադվալում»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանցի զինծառայողը պահվում է աննախադեպ լավ պայմաններում, մինչդեռ հարևան խցում գտնվող Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանները, իր գնահատմամբ, աննախադեպ վատն են։

Գրիգորյանն անդրադարձել է նաև արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանները բավարար են՝ առաջարկելով նախարարին մեկ ամիս անցկացնել այնտեղ։

«Արժե, որ տիկին Գալյանն իրեն ավելի կոռեկտ պահի։ Այս փուլում նա իշխանության համար կարևոր է որպես Ալիևի Սահմանադրությունը գրող անձ, ոչ մի բան ավել»,- հավելել է պատգամավորը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *