Կալանքը դարձել է մահաբեր, թույլ չենք տա՝ Արսեն Գևորգյանի մահը դառնա հերթական դրվագը․ Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ թույլ չեն տալու՝ իրենց թիմակից Արսեն Գևորգյանի մահը մնա որպես հերթական չբացահայտված դեպք։ Այս մասին նա ասել է ԵՄ գրասենյակի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ։

Մելոյանի խոսքով՝ Արսեն Գևորգյանն այսօր իրենց կողքին չէ, քանի որ պայքարում էր իր քաղաքի և հայրենիքի ավելի լավ ապագայի համար։

«Այսօր մեր երկրում կալանքը մահաբեր է դարձել։ Մարդկանց քաղաքական հայացքների համար նրանց նկատմամբ կիրառում են ամենածանր խափանման միջոցը՝ նպատակ ունենալով պատժել քաղաքական ընդդիմախոսներին։ Ցավոք, նրանց թվում էր նաև մեր գործընկերը»,- նշել է նա։

Գոհար Մելոյանի պնդմամբ՝ իշխանությունների ճնշումները չեն սահմանափակվում կալանավորմամբ։ Դրանց, նրա խոսքով, զուգահեռվում են անձի պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավն արատավորող գործողություններ՝ պետական մեծ ռեսուրսների ներգրավմամբ, այդ թվում՝ ֆեյքերի, արբանյակների և բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Ստեփանավանում իրականացված գործողությունների արդյունքում։ Նույն օրը ձերբակալվել էր 14 անձ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *