Ռուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտը


Հարեվաններ


Նոյեմբերի 10-ի երեկոյան Կրիվոյ Ռոգը ենթարկվել է ռուսական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Թիրախում են հայտնվել կարևորագույն ենթակառուցվածքներ, և հարձակումը շարունակվում է։

Այս մասին հայտնել է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով Կրիվոյ Ռոգի պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլին և Դնեպրոպետրովսկի մարզային խորհրդի ղեկավար Նիկոլայ Լուկաշուկին, որի կարծիքով՝ ռուսները փորձում են «սառեցնել» Կրիվոյ Ռոգը։

Վերջին օրերին Ռուսաստանի գլխավոր թիրախը դարձել է էներգետիկ ոլորտը։ Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը դրոնային հարձակում է կատարվել ութ շրջանի էներգետիկ օբյեկտների վրա, այդ թվում՝ Դնեպրոպետրովսկի մարզում։ Ուկրէներգո-ի տվյալներով՝ վեց շրջանի բաժանորդները հոսանքազրկվել են էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով։

Մարզի ղեկավարությունը հայտնել է, որ Դնեպրոպետրովսկը գրեթե ամեն օր հարձակման է ենթարկվում։ Վնասվել են նաև բնակելի շենքեր, դպրոցներ ու մանկապարտեզներ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *