Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ կրակոցներ են հնչել. Թրամփն ու Վենսը տարհանվել են

Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ընթրիքը խափանվել է հրաձգության միջադեպի պատճառով։ Դեպքի պահին դահլիճում գտնվել են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանիա Թրամփըը։ Կրակոցների ձայներից հետո Գաղտնի ծառայության աշխատակիցները նրանց արագորեն դուրս են բերել տարածքից, ինչպես նաև ապահով կերպով տարհանել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։ 

Իրավապահ մարմինները հաստատել են, որ կրակոցներ են հնչել, և անվտանգության ուժերի ու կասկածյալի միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Կասկածյալը՝ Կալիֆորնիայի բնակիչ 31-ամյա Քոուլ Թոմաս Ալենը, ձերբակալվել է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ նա զինված է եղել որսորդական հրացանով, ատրճանակով և մի քանի դանակներով։ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը նույնպես հաստատել է, որ տուժածներ չկան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *