«Ակնհայտ է՝ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Կազմակերպությունը կարձագանքի». Պեսկով

Ակնհայտ է՝ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի
աշխատանքներին, և Կազմակերպությունը կարձագանքի դրան, հայտարարել է Ռուսաստանի
նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք չգիտենք՝ ինչի է սպասում (ՀՀ վարչապետ
Նիկոլ) Փաշինյանը, բայց այն, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին,
ակնհայտ է։ Եվ ՀԱՊԿ-ը, համապատասխանաբար, կարձագանքի դրան»,- լրագրողներին ասել է
Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Փաշինյանը «ընտրում բոյկոտը», ոչ թե
ՀԱՊԿ-ից դուրս գալը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը
հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամները նոյեմբերի 11-ին կքննարկեն Հավաքական
անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ձայնի իրավունքից Հայաստանին
զրկելու հարցը։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *