«ՕՌԱՆԺ ՕԻԼ»-ի լցակայանում թերի են լիցքավորել. Նրանց սպառնում է տուգանք

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից քաղաքացու դիմումի հիման վրա իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող՝ Երևան քաղաքի Իսակովի պողոտային հարող տարածքում գործող լցակայանում բացահայտվել է հեղուկացված ածխաջրածնային գազի թերլիցքավորման դեպք։

Կասեցվել է լցակայանի գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։ Տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *