ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել 67 տարեկանում։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից։
«Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարությունն ու աշխատակազմը խոր ցավով հայտնում են, որ նոյեմբերի 11-ին՝ կյանքի 67-րդ տարում, հանկարծամահ է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Նիկիտիչ Դարչիևը», ֊ ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։