Իսպանիայում լայնամասշտաբ գործադուլ է ընթանում։ Միլիոնավոր իսպանացիներ վերջին 14 տարվա ընթացքում առաջին անգամ մասնակցում են համընդհանուր գործադուլին։
Մասնակիցները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը և ապահովել բնակարանների մատչելիություն։ Նշվում է, որ գործադուլը կտևի 24 ժամ։
Ցուցարարներին հիմնականում աջակցում են արհմիությունները։
Հաղորդվում է, որ որոշ քաղաքներում, այդ թվում՝ Բարսելոնայում և Մադրիդում, փակվել են ճանապարհներ, ինչպես նաև բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ։
Ըստ առկա տվյալների՝ վերջին տասնամյակում Իսպանիայում վարձավճարներն աճել են 80%-ով, իսկ բնակարանային ծախսերը՝ 63%-ով։
Զանգվածային բողոքի ակցիաներն անցկացվում են նոյեմբերի 29-ին նախատեսված արտահերթ ընտրություններից երեք շաբաթից էլ պակաս ժամանակ առաջ։