ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման 1-ին փուլ․ Հայաստանի հավաքականը զիջեց Ֆրանսիային

Հայաստանում կայացան ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման 1-ին փուլի 10-րդ խմբի երկու հանդիպումները։

Ֆրանսիայի ընտրանին 4 անպատասխան գնդակ ուղարկեց Հայաստանի հավաքականի դարպասը։ Հեթ-տրիկ ձևակերպեց Էլիես Դիալոն։ Մեկ անգամ էլ աչքի ընկավ Յանիս Խարբուշը։

 Խմբի մյուս խաղում Իտալիայի հավաքականը 6-0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգին։ Դուբլ ձևակերպեց Գաբրիելե Բորսան։ Մեկական գոլ խփեցին Ռոբերտո Սկալյոնեն, Միկելե Էլենան, Քրիստիան Սորենտինոն և Ջուզեպե Պիպիտոն։

Խումբը գլխավորում է Իտալիայի ընտրանին։ Ֆրանսիան երկրորդն է, Հայաստանը՝ երրորդը։

ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման 1-ին փուլ

Ֆրանսիա-Հայաստան – 4։0

Մարզադաշտ՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Մատիաս Ստյոֆրինգսհաուգ

Գոլեր՝ Էլիես Դիալո 5′, 16′, 28′, Յանիս Խարբուշ 63′ (11մ)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *