Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը կալանավորվել է

Հունգարիայի դատարանը մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացրել երկրի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի կրտսեր եղբոր՝ Ահրոն Օրբանի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Բուդապեշտի քաղաքային դատարանի պաշտոնական ներկայացուցիչը։

Ահրոն Օրբանը կասկածվում է «ազդեցության առևտրի և անօրինական միգրացիային աջակցելու» մեջ։ Նույն խափանման միջոցն է կիրառվել նաև նրա ենթադրյալ հանցակիցներից մեկի նկատմամբ։

Գործով մեկ այլ մեղադրյալ տնային կալանքի է ուղարկվել, իսկ չորրորդը՝ ազատ արձակվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *