Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանի դատավոր է նշանակել ամերիկահայ իրավաբան Արփա Ստեփանյանին։ Ավելի քան երկու տասնամյակի մասնագիտական փորձ ունեցող Ստեփանյանը համալրում է Միացյալ Նահանգների խոշորագույն դատական համակարգերից մեկի դատավորների կազմը։
Լոս Անջելեսում գործող Հայ իրավաբանական միությունը շնորհավորել է Արփա Ստեփանյանին՝ ընդգծելով նրա հարուստ մասնագիտական ուղին։