
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆը ժամանել են Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու:
Ուիթքոֆը և Քուշները այսօր օրվա առաջին կեսին պետք է հանդիպեն Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք Մոսկվա են ժամանել Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցություններից հետո, որտեղ նրանք ներկայացրել են Վաշինգթոնը։