Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նոյեմբերի 9-ին Մասիս կայարանի տներից մեկից գողություն կատարելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով տեղեկությունը հաստատվեց։ Պարզվեց, որ նույն թաղամասի բնակիչ 35-ամյա մի տղամարդ, մոտ կես տարի առաջ, օգտվելով տանտիրուհու բացակայությունից, հրել-բացել է պատուհանն ու բնակարանից գողացել կենցաղային էլեկտրական սարքեր։

Տանտիրուհուց ընդունվեց հաղորդում, իսկ 35-ամյա տղամարդը խոստովանեց արարքը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գողոնը հայտնաբերվել է ամբողջությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *