Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու դեպքում Երևանը շատ բան կկորցնի. Ինչպես գրում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։
«Այսուհետ Հայաստանի իրավունքն է՝ պահպանե՞լ ՀԱՊԿ-ին անդամակցությունը, թե՞ ոչ։ Կարծում եմ, որ եթե դա չանի, Հայաստանը շատ բան կկորցնի», – ընդգծել է Մատվիենկոն։
Նրա խոսքով՝ Երևանը չի կարողանա միանալ Եվրամիությանը և միաժամանակ մնալ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ). այդ կազմակերպություններին անդամակցությունն անհամատեղելի է։
«Բոլոր առաջնորդները բացահայտ և անկեղծորեն ասում են, որ պետք է ընտրություն կատարել։ Ես նաև կցանկանայի, որ դա լինի հայ ժողովրդի ընտրությունը, իհարկե», – նշել է նա։
Մատվիենկոն հավելել է, որ անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ, դա չի ազդի միության կայունության վրա։