Նոյեմբերի 13-ին և 14-ին Հայաստանում անցկացվելու է «Արհեստական բանականության օրեր 2026» համապետական միջոցառումը:
Նոյեմբերի 13-ին Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում նախատեսվում են դասընթացներ, իսկ նոյեմբերի 14-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում տեղի կունենա «ԱԲ Ագորա» միջոցառումը՝ պաշտոնյաների, ԱԲ էկոհամակարգի ներկայացուցիչների և քաղաքացիների մասնակցությամբ:
«ԱԲ օրեր 2026» միջոցառումը կազմակերպում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ԿԶՆ նորարարական կենտրոնը՝ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության հետ համագործակցությամբ։ Միջոցառման գործընկերն է նաև ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: