Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. Փաշինյանը՝ թուրք լրագրողին

Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպումը՝ նշելով, որ կողմերը պատրաստ են շարունակել երկխոսությունն ու զարգացնել երկկողմ հարաբերությունները։

Անթալիայում թուրք լրագրողի հարցին պատասխանելով՝ Փաշինյանն ասել է, որ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում, և Երևանը սպասում է հարաբերությունների հետագա զարգացմանը։

Անդրադառնալով տարածաշրջանային փոխկապակցվածության և երկու երկրների համագործակցության հնարավորություններին՝ վարչապետը կարևորել է նաև երկաթուղային հաղորդակցության վերականգնումը։

«Այժմ մենք պետք է վերանորոգենք և բացենք մեր երկրների միջև երկաթուղին, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշել է Փաշինյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *