Թրամփի հատուկ ներկայացուցիչները այսօր ժամանել են Մոսկվա

Այսօր՝ նոյեմբերի 12-ի առավոտյան Ռուսաստանի
մայրաքաղաք Մոսկվա են ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչներ
Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, «Վնուկովո»
օդանավակայանում նրանց դիմավորել է Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների
հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ
Դմիտրիևը։

Քուշները և Ուիթքոֆը կհանդիպեն Ռուսաստանի
նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այնուհետև նրանք կմեկնեն Դուբլին, որտեղ կհանդիպեն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Թե ինչ է քննարկվելու հանդիպումների
ընթացքում՝ չի հստակեցվում: Քուշները միայն հայտարարել է, որ կխոսվի այն թեմաների
մասին, որոնք շոշափվել են նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում կայացած եռակողմ
բանակցությունների ընթացքում։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *